Հայաստանի տարածքում փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 18-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։