Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալութունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Սաթերֆիլդը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Թուրքիային վերաբերող 2 որոշումների հետ կապված: Դրանցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության ընդունմանը, մյուսը պատժամիջոցներ է նախատեսում Թուրքիայի դեմ՝ Սիրիայում գործողություններ կատարելու համար: