Զինված քրդական խմբավորումները դուրս են եկել Սոչիի պայմանավորվածություններով նախատեսված 30-կիլոմետրանոց անվտանգության գոտուց՝ թուրք-սիրիական սահմանի մոտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, քրդական զորքերը պետք է դուրս գային սահմանից՝ մինչև երեքշաբթի երեկոյան ժամը 6-ը:

Այս տարածքում նախատեսվում է սիրիական կողմում 10 կմ խորության վրա՝ ռուս-սիրիական զինվորականների համատեղ պարեկություն: