ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը 2020 թվականի ընթացքում կազմել է 22.3 մլրդ դրամ՝ 11 ծրագրի և 47 միջոցառման համար: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է 24news-ը:

«2019թ-ի ընթացքում աշխատակազմում կրճատվել է 44 ավտոմեքենա և 30 վարորդ՝ խնայելով 65 մլն դրամ տարեկան: 2019 թվականի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակը և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721», - նշել է Աղաջանյանը: