«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշումն արդեն կայացվել է՝ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստով։

Ըստ ընթացակարգի տեղի կունենա առաջադրում, թեկնածուի ծրագրային ելույթ, հարցեր, մտքերի փոխանակում, ելույթներ, ֆրակցիաների տեսակետներ, ԱԺ ֆրակցիայի նախագահի, ԱԺ նախագահ-փոխնախագահների արտահերթ ելույթներ։

Ի տարբերություն ապագա նախագահի փակ-գաղտնի ընտրության, վարչապետի ընտրությունը բաց է՝ «տաբլոյի վրա» նույն վայրկյանին երևալու է, թե ով ինչպես է քվեարկել։ Վարչապետի ընտրությանը պարզ մեծամասնություն է անհրաժեշտ։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովին ուղղված լրագրողի հարցին․ «Ինչ կասեք, որ նախագահն ավելի շատ ձայնով է անցնելու, քան ձեր թեկնածու վարչապետը»։

-«Վարչապետի համար ՀՀԿ ձայները լիուլի բավարար են, չնայած մենք կոալիցիայում ունենք 65 ձայն։ Անկախ ձայներից՝ առաջին ջութակը մնում է վարչապետը, իսկ նախագահի և վարչապետի ֆունկցիաները չեն խաչվում», - պատասխանել է Շարմազանովը։

-«Ձեր կարծիքով ո՞վ կլինի վարչապետը։ Արմեն Աշոտյանն ու Վահրամ Բաղդասարյանն արդեն ասել-ակնարկել են՝ Սերժ Սարգսյանը․ կիսո՞ւմ եք նրանց կարծիքը»․

-«Ես մի կարծիք ունեմ՝ մինչև 2022 թ․ ժողովրդի տված քվեով՝ մեր միակ ու անփոխարինելի առաջնորդը Սերժ Սարգսյանն է», - հստակ արձագանքել է Շարմազանովը։