Յուրաքանչյուր տարի կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ՝ կլոր-սեղաններ, քննարկումներ, ինչպես նաև մշակութային ծրագրեր, նպաստելու հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը:

Այս հարաբերությունների սերտացման ու զարգացմանն է նպաստում մեր երկրում ռուսական մշակույթի ու գիտության կենտրոններից մեկը՝ Ռոսսոտրուդնիչեստվա կազմակերպությունը: Այստեղ կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ ու քննարկումներ ի նպաստ երկու երկրների դարավոր կապերի ամրապնդմանն ու սերտացմանը: Եվ ահա այս տարի սիրված մշակութային օջախը նշում է հիմնադրման 10-րդ տարելիցը: 10 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում այստեղ են կազմակերպվել մշակութային, կրթական, պատմական ու ճանաչողոական միջոցառումներ, ինչի ժամանակ բազմաթիվ մարդկանց ծանոթացրել են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական հոգևոր ու նյութական արժեքների հետ:

Կազմակերպությանը նվիրված հոբելյանական միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Միջոցառման ընթացքում բոլորը հնարավորություն ունեցան վայելելու կազմակերպության գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը բացվել էր թատրոնի ճեմասրահում: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ելույթներով հանդես եկան Անկախ Պետությունների Համագործակցության գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բրյուխանովը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվա կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Ռոսսոտրուդնիչեստվա կենտրոնի տնօրեն Էլեոնորա Միտրոֆանովան և այլք:

Մի շարք մտավորականներ ու աշխատակիցներ կենտրոնի տնօրենի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և հուշամեդալներով: Այսպիսով՝ «Բարեկամության և համագործակցության համար» Ռուսհամագործակցության պատվավոր նշանով պարգևատրվեցին հայ քաղաքական և հասարակական գործիչ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, "Հարմոնիա" ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ՝ Աիդա Սերգեյի Հարությունյան և Երևանում ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու ՌԴ Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական ինստիտուտի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արմեն Միքայելյանը, Միջազգային, հումանիտար և հասարակական կապերի զարգացմանն ուղղված ակտիվ գործունեության, օրինակելի կազմակերպման, մշակույթի և կրթության ոլորտում նշանակալի միջոցառումների նախապատրաստման և անցկացման, արտերկրում ռուսաց լեզվի տարածման համար Ռուսհամագործակցության դիպլոմներով պարգևատրվել են ' Երևանում Ռոսսոտրուդնիչեստվա կենտրոնի ռուսաց լեզվի դասընթացների դասախոս, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ք. Երևան) թիվ 57 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Մելինե Միքայելյանը, Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, Հ.Աբրահամյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչների մեթոդական միավորման նախագահ Ջուլիետա Զավենի, Հումանիտար Գիտությունների թեկնածու Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Նալբանդյանը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների Ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը քաղաքագետ, հումանիտար զարգացման միջազգային հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Ծովինար Կոստանյանը, լրագրող, գրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հայկական մասնաճյուղի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն, "ՌԻԱ Նովոստի" - ի լրագրող Գագիկ Բաղդասարյանը, բեմադրող ռեժիսոր, Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին կից «Ռուսական նախշեր» խորեոգրաֆիկ դպրոցի ղեկավար Աննա Պողոսյանը, երգչուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, "մենակատարներ" առարկայի դասախոս, Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին կից "երկնքի Ափ" վոկալ ստուդիայի ղեկավար Մարիա Քոչարյանը և պատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը, «Ռոսսոտրուդնիչեստվո» - ի դիպլոմներով պարգևատրվել են նաև՝ Երևանում Ռոսսոտրուդնիչեստվա կենտրոնի ռուսաց լեզվի և կրթության բաժնի պետի տեղակալ Սոնա Սարաջյանը, գրադարանավար Ալլա Պապովյան, հաշվապահ-գանձապահ Գալինա Ցուգունյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սուսաննա Հովհաննիսյանը և տնտեսվար Տիգրան Հայրապետյանը:

Միջոցառումն ավարտվեց գեղարվեստական մասով, որտեղ գեղեցիկ ելույթներով հանդես եկան միջազգային մրցույթների դափնեկիր, Իտալիայում Սանկտ Պետերբուրգի «Գրադ Կվարտետ» համույթը, իսկ ռուս և համաշխարհային դասականների երաժշտական գլուխգործոցները հնչեցին միջազգային մրցույթների դափնեկիրների՝ Մարիինյան թատրոնի մենակատար Դմիտրի Կոլեուշկոյի և Կալինինգրադի ֆիլհարմոնիայի մենակատար Վիկտորիա Բոբկովայի կատարմամբ: 10-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Այսպիսով, որ կենտրոնի ծրագրերը կդառնան շարունակելի՝զարգացնելու երկու երկրների մշակութային, հասարակական,կրթական և դարավոր պատմական կապերը: