ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները: Այս մասին ասել է հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Գրում է ՊանԱրմենիան-ը։

«Արսեն Բաբայանի կնոջը թույլատրվել է տեսակցել նրան, ըստ այդմ` մերձավոր ազգականների մասով հանվել է Բաբայանին տեսակցելու արգելքը: Երեխաները ևս մոր ուղեկցությամբ կկարողանան տեսակցել հորը»,- ասել է Օհանջանյանը: