Սարհատ Պետրոսյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում։

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սարհատ Պետրոսյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ նա Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին դիմել էր կառավարության ղեկավարին՝ իրեն ազատելու խնդրանքով։ Նա ներկայացրել էր իր հրաժարականի պատճառները և նշել, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում։