Ուսուցիչների աշխատավարձը կրկին բարձրանալու է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է, որ այս գործընթացը շարունակական լինի:

«Առաջին անգամ պետական մակարդակով սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձ՝ մեկ դրույքի համար առնվազն 108,000 դրամ: Որևէ ուսուցիչ դրանից ցածր չի վարձատրվի»,- ասվում է գրառման մեջ: