Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս օրերի ընթացքում ակամայից ձևավորված Հայ Մայրեր հասարակական շարժման շրջանակներում կազմակերպում ենք ստորագրահավաք և ընդունում ենք բողոքներ, որով պահանջում ենք Ռազմիկ Աբրահամյանի տնօրինության տակ գտնվող Հանրապետական ծննդատանը զրկել բժշկական լիցենզիայից և չտրամադրել նրա արյունակից, հարազատ, բարեկամ, խնամի անդամներից որևէ մեկին։ Դադարեցնել գործունեությունը և պետականացնել, ինչպես նաև ստուգել ֆինանսական աղբյուրները և բացահայտել նրանց կողմից իրականացրած ապօրինությունները և հանցագործությունները։ Հարգելի հայրենակիցներ, եթե դուք կամ Ձեր հարազատները տուժել եք այս ծննդատանը, ապա միացեք մեր պահանջին, թողեք Ձեր տվյալները և նկարագրեք դժգոհությունը։ Հարգանքներով ս/թ՝ սեպտեմբերի 24-ին տուժող նորածնի մայր՝ Հայկուհի Խաչատրյան։

Հեռախոս 098381803»: