ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, մարզիկ Սարգիս Ստեփանյանը կրկին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Ռումինիայում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում: Նա նվաճել է այդ տիտղոսն արդեն 4-րդ անգամ: Այդ մասին չեմպիոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում»,- ասվում է գրառման մեջ: