ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ակտիվորեն աշխատում են ամերիկյան CBS-ով հեռարձակվող «Հատուկ ջոկատ» (Seal Team) հեռուստասերիալի հոկտեմբերի 17-ին եթեր հեռարձակված դրվագի առնչությամբ: Այս մասին ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Գրում է ՊանԱրմենիան-ը։

Այս թեմայով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել CBS ընկերությանը, դիմել է նաև ընկերության ղեկավարների հետ հանդիպելու հարցմամբ:

«Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների միջոցով արշավ է կազմակերպվել՝ հեռուստաալիքին բողոքի բազմաթիվ հաղորդագրություններ, նամակներ և զանգեր ուղղելու միջոցով»,- նշվում է ԱԳՆ պատասխանում: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից չեն նշել, թե ունեցել են արդյոք այս արշավներն արձագանքներ, թե՝ ոչ: