Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները քննարկում են՝ գործադուլ անելու կամ այգում իրենց հետագա աշխատանքը դադարեցնելու հարցը: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը նշել է, որ Երևանի կենդանաբանական այգու բոլոր 86 աշխատակիցների բողոքն ի պաշտպանություն արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի է: Գրիգորյանի խոսքով՝ իրենք համաձայն չեն Խաչատրյանի ազատման դիմումին և ուզում են հեռանալ նրա հետ։Այգու բոլոր 86 աշխատակիցները ժողով են անելու, որպեսզի պլանավորեն իրենց հետագա անելիքները: