Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասը
Ահաբեկիչները հրթիռակոծել են սիրիական Հալեպի բնակելի թաղամասը: Գրոհայինները 2 հրթիռ են արձակել: Խաղաղ բնակիչներից մեկը վիրավորվել է:
«Կինը վիրավորվել է Հալեպի Ալ Նիլ թաղամասի հրթիռակոծման հետևանքով», - գրել է գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
2016թ-ի Հալեպի ազատագրումից հետո ծայրահեղականների ջոկատներն ամրացել են Հալեպից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ընկած գյուղերում, որտեղից պարբերաբար գնդակոծում են քաղաքի բնակելի թաղամասերը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում