Մեկնարկում է ՀՀ հեռուստատեսություններով ցուցադրվող հայկական արտադրության ֆիլմերի հեղինակներին վճարելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնը»։

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը և նույն պայմանագրի հիման վրա «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ տարածքում գործող հեռուստաընկերությունների միջև կնքված համապատասխան լիցենզային պայմանագրերը։

Ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է ՀՀ հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի հեղինակների / կամ օրենքով ժառանգ համարվող անձանց/ վարձավճարների գործընթացի մասին:

Ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքում՝ ncca.am