«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջում նշվում է վերջերս կատարված նվիրաբերության մասին․

«Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Էդվարդ և Վերժին Մսրլյանները 800 ԱՄՆ դոլլար են նվիրաբերել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին: Նվիրաբերված գումարի մի մասը կուղղվի ‹‹Էրեբունի›› ՊՀԱԹ-ի կայքէջի վերագործարկման և արդիականացման աշխատանքներին, իսկ մյուսը մասը հատկացվելու է «Էրեբունի» թանգարանը հսկիչ տեսախցիկներով վերազինմանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ‹‹Էրեբունի›› թանգարան կատարած այցի ժամանակ Էդվարդ և Վերժին Մսրլյանները թանգարանի կայքէջի վերագործարկամն և արդիականացման համար արդեն իսկ նվիրաբերել էին 1000 ԱՄՆ դոլլար։

Էրեբունի թանգարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Էդվարդ և Վերժին Մսրլյաններից՝ իրենց նվիրատվության և ‹‹Էրեբունի›› ՊՀԱԹ-ի զարգացմանն ու հանրահռչակմանը մեծապես նպաստելու համար»: