Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Այս մասին հայտնում են Կոմիտեի լրատվության ծառայությունից՝ նշելով, որ ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։