Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շերիֆը» հավաքի վերջին խաղում մրցել է հունգարական «Դեբրեցենի» հետ։

Մոլդովական ակումբի կազմում հանդիպման առաջին կեսին մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Նշվում է, որ թիմն այսօր կմեկնի Տիրասպոլ:

Կարճատև արձակուրդից հետո «Շերիֆը» հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումներն, իսկ փետրվարի 23-ին կվերադառնա Բելեկ:

«Շերիֆ» - «Դեբրեցեն»՝ 2:0