Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը նոր բարձունքներում՝ Բաբաքյար լեռան վրացական հատվածում: Այդ մասին ասվում է բրիտանական Bellingcat-ի լրագրողական հետազոտության մեջ:

Նշենք, որ Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է:

2019թ-ի ապրիլին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հսկողության տակ են առել ռազմավարական նշանակության բարձունքները Հայաստանի հետ սահմանին: Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովը օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է առաջ շարժվել մի քանի ուղղությամբ և դիրքեր գրավել ռազմավարական բարձունքներում»: