«Ռազմական արխիվ 1990-1994» ֆեյսբուքյան էջում հայտնում են հերթական հայտնի նկարի անվանատիրոջը գտնելու մասին․

«Լավ լուր՝ ևս մեկ հայտնի նկար գտավ իր անվանատիրոջը։

Դիմավորե’ք՝ Գարրի Հակոբյան, ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։

Ծնվել է 1963թ-ին Բաքու քաղաքում։

1988թ-ի նոյեմբերին, երբ Սումգայիթի ու Կիրովաբադից հետո հայերի ջարդերը սկիզբ առան արդեն Բաքվում, Հակոբյանների ընտանիքը գաղթեց Հայաստան և բնակություն հաստատեց Երևանում։

1993թ-ին փորձ է կատարել մասնակցել ռազմական գործողություններին, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դա չհաջողվեց։

Միայն 1994թ-ին Գարրին զորակոչեցին եռամսյա ծառայության որպես սպա։
Հրետանային ուսումնական զորամասից հետո հիմնական ծառայությունը անց է կացրել "Եղնիկներում"։
Հիմնական մարտական գործողությունները Գարրիի մասնակցությամբ ընթացել են Մաղաուզում։

1994թ-ի սեպտեմբերին նա զորացրվեց։

Այժմ ապրում է Երևանում, թոշակառու է, ունի հաշմանդամություն։

ՈՒշագրավ է, որ հայտնի լուսանկարը կատարվել է այն պահին, երբ Գարրին նամակ եր գրում իր ընտանիքին։ Եւ այդ նամակը հետո տպագրվեց "Մարտիկ" թերթի 1994թ-ի հուլիսյան թիվ 27, համարում։

Եթե պատահեք Գարրիին քաղաքում, անպայման չմոռանաք շնորհակալություն հայտնել իր փոքր, բայց շատ կարևոր ներդրումի համար»։