Ամերիկացիները Սիրիայում սկսել են երկու ռազմակայանի կառուցումը՝ Դեյր էզ-Զոր նահանգում՝ նավթահանքերի տարածքում, փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը: Հրապարակման տեղեկության համաձայն՝ ռազմակայններից մեկը տեղակայվել է նախկին 113-րդ ջոկատի տեղում, երկրորդը` Աս-Սուր շրջանում:

Նշվում է, որ աշխատանքներում ներգրավված է մեծ թվով շինարարական տեխնիկա: Բացի այդ, հիշեցնում է գործակալությունը, ԱՄՆ-ը նախկինում դեպի Սիրիա էր ուղարկել 250-300 զինվորականի, զրահատեխնիկա, ծանր հրետանի և զինվորականներին անհրաժեշտ իրեր: