ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է: Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:

Պաշտպանական կողմը դատարանին էր դիմել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:

Թեպետ բժշկական փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ նա ներկա լինի դատական նիստերին, այդուհանդերձ, նոյեմբերի 5-ին նա դարձյալ ներկա չէր դատական նիստին. բժիշկները թույլ չէին տվել: