Այժմ արդեն Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում ապրիլ ամսին նախատեսվում է բացել Վանի թագավորության պատմությանը նվիրված թանգարան:

Հայտնի է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքել շրջակա տարածքներից: Վանի պատմական նշանակության կառույցների ու վայրերի ծանոթագրության մեջ թուրք հեղինակները մեծ մասամբ խուսափում են տեղի հայկական անցյալի մասին կարևոր նշումներից:

54.000 քմ տարածքի վրա կառուցված և շուրջ 100.000 պատմական նմուշ պարունակող թանգարանի շինարարությունը ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից և կազմել ավելի քան 263.000 ԱՄՆ դոլար: