ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն ազատվել է պաշտոնից։

Հիշեցնենք, որ Լևոն Մելիքյանը երեկ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: Նրա հրաժարականի մասին Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ ևս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձևակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին»: