Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.

«Լեզվական սխալներ հայկական հումորային ֆիլմերից.

«Սա Նյու Յորքում համար առաջին վիսկին էր» («Պահանջվում է միլիոնատեր»):

Ճիշտ է` «համար մեկ» կամ «առաջին», բայց ո՛չ երբեք «համար առաջին»: Նույնն էլ մյուս բոլոր թվականների դեպքում է՝ «համար երկու» կամ «երկրորդ», «համար տասը» կամ «տասներորդ» և այլն: Պարզապես պիտի հիշենք, որ «համար» բառի հետ դրվում են միայն քանակական թվականներ:

«Խնդիրը նրանում է, որ ընկերս ամաչկոտ է» («Ուրիշի փոխարեն»): Ռուսերենում խնդիրը լինում է նրանում` в том, իսկ հայերենում ճիշտ է` «խնդիրն այն է»: Այստեղ ճիշտ կլիներ՝ «Բանն այն է, որ ընկերս ամաչկոտ է»»: