Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նույնական ձեռագիր. թուրքն ու վրացին. մեկը սվաղել է եկեղեցու հայերեն արձանագրությունը, մյուսը՝ մեր խաչքարերը: Փաստորեն, երկուսն էլ տառապում են թերարժեքության ու վախի միևնույն, կարծես անբուժելի սինդրոմով...»

Նշենք, որ առաջին նկարում ներկայացված է Մանաշիդ գյուղի եկեղեցու բարավորը, իսկ երկրորդում՝ Գրեմ քաղաքատեղիի Պատալոենց եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքարերը: