Վերջնական որոշմամբ՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի $16.5 մլն մեկնարկային գնով: Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամբ, հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հիմա վերջնական հանձնման-ընդունման և գրանցման աշխատանքներն ենք իրականացնում: Մի քանի օրվա գործ է մնացել»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ արդեն իսկ հետաքրքրվողներ կան: