Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։ Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։