Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում հերթական անգամ անդրադարձել է Արարատյան դաշտում գտնվող, Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարին․

«Սա Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է, որը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի ձկնաբուծարանների հարևանությամբ։ Պոչամբարի մակերեսը 134 հեկտար է և այն լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաև բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով»։

Գրառման մեջ նշվում է նաև, որ այն շահագործում է «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկան, որը պատկանում է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը։

Պետք է ընդգծել նաև, որ պոչամբարը նախագծվել և կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, գործարկվել է 1976թ-ին։

Այսպիսով՝ հաշվի առնելով բոլոր այս տվյալները պետք է ընդունել, որ այն մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն տվյալ տարածաշրջանի բնակիչների համար։