«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբին․

««Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ կրթական ու արտադրական կենտրոն: Շենքը ձեռք բերելու հայտ է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Գյումրիում կրթական ծրագրերի ընդլայնման հեռանկարներ ունի:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով` որոշումը նախագծի տեսք ունի, և հարցը կառավարությունում դեռ չի քննարկվել:

Ցանկացած իրականացվող ծրագրի դեպքում «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը և «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն հուսով են, որ հայտնի «վառեմ-մարեմի» պատշգամբում մշտապես վառ կմնա հայտնի լամպը»