«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 7-ին ժամը 10։00-ից մինչև 16։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խանզադյան, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան նրբանցքի, Վանքի Տափ 1, 2, 5, 7, 11, 15 և Ավանգարդ 5-րդ թաղամասի 9-16 հասցեների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 7-ին ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 16։00-ն կդադարեցվի` Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի և Գեղարքունիքի մարզի «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: