Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.

«Մեզ հարցնում են` հայերենում ինչպե՞ս են գրվում օտար բառերի կրկնակ բաղաձայնները՝ մե՞կ բաղաձայնով, թե՞ երկու։

Այս մասին դեռևս 1985թ-ին որոշում է ընդունել տերմինաբանական կոմիտեն, որում, մասնավորապես, ասված է.

1. Օտարազգի և ռուսերեն բառերի կրկնակ բաղաձայնները, հայերենի արտասանությանը համապատասխան, տառադարձել մեկ բաղաձայնով։ Օրինակ՝ ակորդ, ալիգատոր, ամիակ, ամոնիում, կլասիցիզմ, կոմունիստ։

2. Հայերենում կրկնակ բաղաձայնների երկար կամ ուժգին արտասանության դեպքում դրանք գրել կրկնակ բաղաձայնով։ Օրինակ՝ Ջեմմա, պաննո, վատտ»։