«Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Երևանյան թիմը կամային հաղթանակ տարավ դանիական «Նաեսբի Բոլդկլուբի»:

«Ալաշկերտի» կազմում աչքի ընկան խորվաթ հարձակվող Մարկո Յորդանը և Ալեքսանդր Պետրոսյանը:

Այսօր երեկոյան ալաշկերտցիները ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» հետ:

«Ալաշկերտ» - «Նաեսբի Բոլդկլուբ»՝ 2։1