Լավագույն ուսուցիչները կպարգևատրվեն համակարգիչներով: Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ խոսքն ուսուցիչների օրվա առիթով իրականացվող մրցանակաբաշխության մասին է, որն անցկացվում է ամեն տարի: Նա հավելել է, որ այս տարի այդ մրցանակը կստանա 77 ուսուցիչ։ ԿԳՄՍ նախարարությանը համապատասխան գումար է հատկացվել:

Կառավարությունը գումար է հատկացրել նաև նախկին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային սոտրաբաժանումները նախկին ԿԳՆ շենք տեղափոխելու համար: