Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կտեղադրվի
Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կտեղադրվի։ Դրա նախագծման փաստաթղթերի ձեքբերման նպատակով կառավարությունը 2 միլիոն դրամ հատկացրեց։
Գումարը տրամադրվելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից։
Ըստ նախագծի հուշակոթողը նախատեսվում է տեղադրել Գրիգոր Լուսավորիչի փողոցին և այգուն հարող տարածքում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում