2016 թ.-ի հոկտեմբերի 18-ին ռեժիսոր Հայկ Բաբայանի մտահղացմամբ ստեղծված հայտնի «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմքերի վրա այս տարի հունիսի 28-ին դերասան, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանի և ռեժիսոր Հայկ Բաբայանի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը։

Նոյեմբերի 6-ին՝ երեկ «Թեքեյան» կենտրոնի մեծ սրահում տեղի ունեցել «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի բացման շնորհանդեսը։ Հյուրերի թվում էին հայտնի արտիստ Վահագն Սիմոնյանը Պոնչոն, դերասանուհիներ Մարգարիտա Խաչատրյանը, Արսինե Նավասարդյանը, վաստկաշատ արտիստ Կարպիս Շամլյանը, հայտնի հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը, տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, լրագրողներ, ուսանողներ, կինոգործիչներ և պարզապես հայ կինոյի սիրահարներ։ Այս մասին հայտնում են «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ից։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿն նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանի և կազմակերպության փոխնախագահ, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանի գլխավորությամբ կազմակերպության անդամները ներկայացրեցին իրենց ծրագրերը, գաղափարները և գործողությունների հաջորդականությունը։ Կազմակերպության անդամները տեղեկացրել են, որ չի կենտրոնանալու միայն Հայֆիլմի վրա, նրանց ծրագրերը ավելի գլոբալ են քան բուն Հայֆիլմի խնդիրը։

Այնուամենայնիվ կազմակերպությունը Հայֆիլմի մասով արդեն իրականացրել է ստորագրահավաք, որտեղ 5000-ից ավելի մարդ դեմ են արտահայտվել Հայֆիլմի մասնավորեցմանը։ Հաջորդ քայլը Հայֆիլմը պետգույքից ԿԳՄՍ նախարարություն տեղափոխելն է, որին պետք է հաջորդի կադրային ջարդը և նոր հաստիքներով ու ծրագրերով փուլ առ փուլ զարգացումը ինչին պատրաստ է Հայ կինոյի վերածնունդ հասարակական կազմակերպությունը։

«Նոր սերունդ ծրագիրը մեծ մշակումներ և փոփոխություններ անցած ծրագիր է, որը ամեն ինչ չի բարդում պետության վրա, այլ հակառակը դառնում է կամուրջ պետության, հասարակության, կազմակերպության և սփյուռքի միջև։ Իսկ գլոբալ առումով կազմակերպությունը ունի բազմաթիվ ծրագրեր անգամ սոցիլալական ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին կստեղծվի նոր կինոմթնոլորտ, նոր գաղափարներ, նոր կինոկրթություն և նոր մոտեցումներով լի գործողություններ։ Այս բոլորի հիմքը լինելու է նախկին արժեհամակարգը իր ամենալավ կողմերով», - հայտնում են ՀԿ-ի անդամները։

Շնորհանդեսի ավարտին խորհրդանշական տորթը կտրելով և շամպայնի գավաթները միմյանց մոտեցնելով միջազգային մրցանակակիր, Չինական օսկարի դափնեկիր Վահագն Սիմոնյանը հայտատարեց մասնակիցներին, որ այդ օրը իր պատմական է և աջակցելու է կազմակերպությանը իր հնարավորույթունների սահմաններում։ Հայտնի կինոգործիչները, արտիստները և հասարակական ակտիվ գործիչները իրենց խոսքը, միտքը և առաջարկները նույնպես հայտնեցին ջերմ մթոնոլորտում անցած շնորհանդեսի ընթացքում։

Այս մասին գրում է լրագրող, հաղորդավար և ռեժիսոր Կարեն Քոչարյանը

«Անկասկած պետք է միավորվել, որպեսզի 30 տարվա մեջ քանդած և կործանած հայ կինոն և լեգենդար «Հայֆիլմ» կինոստուդիան վերածնվեն և շարունակեն հեռավոր 20-ականներին հիմնած ավանդույթները: Ինչքան կարող են ռեժիսորները մուրացկանների պես, ձեռքները մեկնած գումարներ հայթայթեն, որպեսզի կարողանան ֆիլմ նկարել և դնել դարակներում: Ե՞րբ վերջապես կինոյին կրկին ձեռք կմեկնի պետությունը: Առանց պետական հովանավորության Հայաստանում կինո չի կարող լինել: Այս և այլ հարցերի շուրջ տեղի ունեցավ բուռն քննարկում: Ուրախալին այն է, որ բոլոր ներկաները տրամադրված էին լավատեսորեն, ինչը հույս է ներշնչում:

Ուրեմն միանանք երիտասարդներին հանուն հայ կինոյի և «Հայֆիլմի» վերածննդի», - նման կոչ է արել Կարեն Քոչարյանը։

«Շնորհակալ ենք պարոն Քոչարյանին կառուցողական խոսքերի և բովանդակալից ներկայության համար», - իրենց հերթին նշել են «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ից և ընդգծել․

«Հայ կինոյի վերածնունդ հասարակական կազմակերպությունը լինելու է բաց, թափանցիկ և ակտիվ հնարավոր բոլոր միջոցներով»։