Գերմանական BMW կոնցեռնը Ռուսաստանի Կալինինգրադի մարզում սեփական գործարան կկառուցի:

Ինչպես հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, գործարանի կառուցման համար նախատեսված ներդրումները կկազմեն մի քանի հարյուր մլն եվրո, իսկ շինարարությունը կտևի 2.5 տարի: Փոխանցում է Motor.ru-ն։

Որպես հիմնական հիմնական տարածք դիտարկվում է 56 հեկտար մակերեսով տարածքը «Խրաբրովո» արդյունաբերական այգում: Գերմանական ավտոարտադրողը նախնական շրջանում կվարձակալի տարածքը, հետագայում կկարողանա նաև գնել:

Կալինինգրադից բացի, բավարացիները նախատեսում են գործարաններ կառուցել նաև Մոսկվայի և Կալուգայի մարզերում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում: