ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նորության մասին.

«Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար:

Սիրելիʹ նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել է որպես նվեր Նոյեմբերյան համայնքին, ասֆալտապատել հետևյալ շենքերի բակերն ամբողջությամբ:

Տերյան 1,Տերյան 3, Տերյան 5, Տերյան 7, Տերյան 9, Դպրոցականների 44:

Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել առանց ցեխոտվելու»: