Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Դանիել Մխեյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դանիել ՄԽԵՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանի մեջ։