Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության դաշնակից պետություններից մեկի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70 ամյակը: Կապված սրա հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Չինաստանում կազմակերպվում են տարրաբնույթ մշակութային, կրթական, հասարակական միջոցառումներ՝ նվիրված այս հիասքանչ երկրի 70 ամյակին:

Մի քանի խոսքոսվ ներկայացնենք հայ-չինական հարաբերությունների մասին: Սրանց մասին առաջին հիշատակումները եղել են 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու և 6-րդ դարում՝ Անանիա Շիրակացու աշխատություններում։ Ի վերջո Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ի ապրիլի 6-ին՝ համապատասխան իրավական ակտով:

Այսպիսով ի նշանավորումն հայ-չինական դարավոր մշակութային հարաբերությունների ամրապնդմանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70 ամյակին բացվել է «Հայաստանը Չին նկարիչների-Չինաստանը հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ինչպես հայ, այնպես էլ չինացի արվեստագետների աշխատանքներ: Այսպիսով՝ նոյեմբերի 7-ին կրկին լեփ-լեցուն էր հայ արվեստասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկը՝ Հայաստանի Նկարիչների միությոնն, որտեղ բացվեց «Հայաստանը Չին նկարիչների-Չինաստանը հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է լրագրող՝ Գարիկ Ավետիսյանը։

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ,սիրված արվեստագետ Սուրեն Սաֆարյանը, իսկ ելույթի վերջում նա շնորհակալագրերով պարգևատրեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և լիազոր դեսպան Թիեն Էրլունին ու ցուցահանդեսին մասնակից արվեստագետներին: Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և լիազոր դեսպան Թիեն Էրլունին, Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը, Հայաստանի Ազգային Պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը քանդակագործ Վանգ Չաոն և այլք: Վերջինս Հայաստանի Ազգային Պատկերասրահին նվիրեց իր «Մեծ Մետաքսե Ճանապարհ» քանդակը: Այսպիսով՝հուսանք,որ ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների դարավոր մշակութային կապերի ամրապնդմանն ու սերտացմանը: