Հայաստանում 2017թ․-ին հացի արտադրությունը նվազել է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 271.3 հազար տոննա հաց, ինչը 2016թ-ի համեմատ նվազել է 2.4%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 6%-ով աճել է ալյուրի արտադրությունը. եթե 2016 թ-ին հանրապետությունում արտադրվել է 180 հազար տոննա ալյուր, ապա 2017թ․-ին՝ 169.2 տոննա:

Միաժամանակ նախորդ տարի 16.5%-ով ավելացել է հրուշակեղենի արտադրության ծավալը` կազմելով 18 932.5 տոննա, 47.5%-ով` ձավարեղենի արտադրությունը (1 184.1 տոննա):

Վիճակագրության համաձայն` 2017թ․-ի հունվար-դեկտեմբերին 0.5%-ով ավելացել է նաև մակարոնեղենի արտադրությունը։ Վերոնշյալ նույն ժամանակահատվածում արտադրվել է 3 278.0 տոննա մակարոնեղեն, իսկ 2016թ․-ին՝ 3 260.9 տոննա։