Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:

Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018թ-ի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները:

Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների, Պետական վերահսկողական ծառայությունը խնդրում է համապատասխան տեղեկությունները տրամադրել: Դա կարելի է անել գրելով նամակ [email protected] էլհասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am):