Թուրքիային սպառնում են ԱՄՆ կոնգրեսի նոր պատժամիջոցները՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։ Այդ գնումների անընդունելիության մասին հայտարարելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։ Գրում է Ռիա Նովոստի-ն։

«Մենք այդ հանգամանքից շատ դժգոհ ենք։ Եթե Թուրքիան չհրաժարվի այդ մտքից, ապա հավանական է, որ պատժամիջոցները կընդունվեն Կոնգրեսում և Թուրքիան կզգա այդ պատժամիջոցների հետևանքները։ Մենք այդ մասին շատ հստակ ասել ենք նախագահ Էրդողանին։ ՆԱՏՕ-ում տեղ չկա С-400-ների համար, ռուսական զենքի էական գնումների համար։ Այդ մասին Թրամփը հստակ կասի Էրդողանին, երբ նա գա Վաշինգտոն»,- հայտարարել է Օ'Բրայենը։ CBS-ի եթերում՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից С-400-ների գնումը։