Նուբարաշենում կոյուղի է կառուցվում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը և հարակից 5 բազմահարկերի բնակիչները ստացան իրենց խնդրի լուծումը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, որպես բարի կամքի դրսևորում, «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Էրեբունի» տեղամասի ուժերով մոտ 110 մետր երկարությամբ և 300մմ տրամագծով կոյուղագիծ է կառուցում «Նուբարաշենից» մինչև Վեոլիա ջրի բաշխիչ ցանց, ասվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:

Ընդ որում, խողովակներն ու անհրաժեշտ 4 դիտահորը տրամադրել է նշված հիմնարկը, ջրամատակարարինը՝ մասնագետներն են, տեխնիկան, տեխնոլոգիան ու սշխատանքը: Արվում է հնարավորն արդեն փետրվարի 16-ին այն շահագործման հանձնելու համար: