Հայաստանի ազգային կինոկենտրոնը Կինոնկարների նախագծերի մրցույթի անցկացման մասին հայտարարություն է տարածել․

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին 2020 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով, հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ:

Մրցույթին նախագծեր կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք:

Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի։

Մրցույթին կարելի է մասնակցել հիշյալ կանոնակարգի Հավելված 3-ում պահանջվող կարգով փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական www.ncca.am կայքում։

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, ս/թ նոյեմբերի 14-ից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2019թ. դեկտեմբերի 16-ը, ժ․18:00»: