Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրաժարականի պատճառը:

«Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։ Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել»,- գրել է Հովհաննիսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով՝ նշելով, որ իր կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր ԲԴ-ում չեն կարևորում։ Հովհաննիսյանը հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո հորդորել է լիազորությունների դադարեցման հարցը քննարկել իր բացակայությամբ: