Ավտոներկրողները փակել են դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մասնակիցներից Ապեր Հովհաննիսյանը:

Բողոքի պատճառն այն է, որ ավտոներկրողները հրաժարվում են ավտոմեքենան մաքսազերծելու համար հասնել Գյումրի: Նրանք պահանջում են, որ փոխարենը մաքսազերծման գործողությունները կարատվեն Երևանում: