Դեր Զորի ճանապարհին ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետին և նրա հորը
Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանին: Այս մասին հայտնում է Հալեպում հրատարակվող «Գանձասարը»:
Հրապարակման մեջ նշվում է, որ հովվապետն ու նրա հայրը սպանվել են Դեր Զորի ճանապարհին՝ նրանք ավտոմեքենայով ուղևորվում էին այնտեղ պարզելու կաթողիկե եկեղեցու վիճակը: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Կրակոցներից Հայ կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Մեքենայում էր նաև Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն, որը վիրավորվել է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում