Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես է «Սև ուրբաթը» ստացել այս անվանումը: Որոշ պատմաբաններ այս եզրույթը կապում են Ֆիլադելֆիայի ոստիկանության հետ, որը, ինչպես ասում են, կիրառել է այն 1961թ-ին`երթևեկությունից իր դժգոհությունն արտահայտելու նպատակով: Ըստ շրջանառվող միֆի՝ անվանումը խորհրդանշում է մանրածախ առևտրականների տարվա եկամտաբերության առաջին օրը:

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին մանրածախ առևտրականների առևտուրը կազմում է նրանց տարեկան առևտրի շուրջ 20%-ը, ուստի ընկերություններն իրենց տարեկան եկամուտը վաստակում են նոյեմբերի վերջին ուրբաթ օրվանից շատ ավելի վաղ: Մի քանի տարի շարունակ տոնին հաջորդող գնումների ոչ պաշտոնական մեկնարկն ավելի վաղ է տրվել:

Այսօր հաճախորդները առավել, քան երբևէ մեծ ընտրություն ունեն` երբ և ինչպես կատարեն իրենց գնումները: Պարտադիր չէ գիշերվա 2-ին հերթ կանգնեն, որ շահած դուրս գան: «Սև ուրբաթին» բնորոշ երկար հերթերի, հաճախորդների խուճապի և մոլերը հեղեղելու ժամանակներն անցնում են: Այսպիսով՝նոյեմբերի 9-ից մեկնարկած «Սև ուրբաթի» շրջանակում հայաստանյան բազմաթիվ խանութներում հայտարարվել են զեղչեր։

Հերթական ցուցահանդես-վաճառքը կազմակերպել էին Երևան Էքսպո Կենտրոնում, որտեղ բազմաթիվ արտադրողների հետ այստեղ իրենց արտադրանքն էին ներկայացնում նաև մեր բարեկամ արցախցիները՝ ներկայացնելով Մարտունու շրջանի Շեխեր գյուղի գինու օղու գործարանի խմիչքները, մասնավորապես թթի, խաղողի, ելակի օղիներն ու գիներն, ինչպես նաև Մարտակերտի Հաթերք գյուղի Հաթերթ ֆուդ կազմակերպությունն, ի դեմս հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանի ու նույն գյուղի բնակչուհի Քնարիկ Իսկանդարյանի, ովքեր յուրովի էին ներկայացնում իրենց արդար վաստակն ու ապրանքատեսակները՝ մարդկանց գեղեցիկ, յուրովի մոտեցումներով ներգրավվելով ու հրավիրելով իրենց տաղավարներ: