2020 թվականնի ազգովի նշում ենք համայն ազգի ամենափառավոր տոներից՝ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75-րդ տարելիցը:

Պատերազմի հերոսական էջերը, հաղթության բերկրանքն ու կորուստների ցավը վառ արտացոլում են ստացել հայ կերպարվեստում: Կապված այս տոնի հետ, բոլոր ԱՊՀ երկրներում նշվելու է այս նշանավոր տոնը: Տոնի մեկնարկը տրվել է Հայաստանի Ազգային պատկերասրահում: Այնտեղ նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել «Ծաղիկներ մարտիկներին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը:

Ցուցահանդեսի այցելուի համար գործելու է նոյեմբերի 12-ից, որտեղ Հայաստանի Ազգային Պատկերասրահի, Ազգային արխիվի և «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի համատեղ ցուցադրությունը ներկայացված են 17 գեղանկար, 4 երգիծանկար, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր: Այնտեղ տեղ են գտել Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և այլոց ստեղծագործությունները: Ներկայացված են նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորական համազգեստն ու շքերթային սուրը, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանի զինվորական համազգեստը, 89-րդ Հայկական Թամանյան եռակի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի մարտիկ, եֆրեյտոր Ն. Ն. Շահսուվարյանի ակորդեոնը, լուսանկարներ և բացառիկ փաստավավերագրական նյութեր, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: